
«Մենք ուշի ուշով հետևում ենք և անում հետևություններ». Շավարշ Քոչարյանը՝ ռուս-թուրքական մերձեցման նոր փուլի մասին

«Յուրաքանչյուր պետություն ելնում է իր շահերից։ Տվյալ փուլում ավելի մեծ դաշտում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական ներկայիս մերձեցմանը և ՌԴ նախագահի այցին Թուրքիա:
Թե դա ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ազգային անվտանգության տեսանկյունից, փոխնախարարը հորդորեց չշտապել. «Եկեք շատ առաջ չգնանք, առաջին անգամը չէ: Մենք հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ, որից հետո, ինչպես հայտարարեց ՌԴ նախագահը, Թուրքիան մեջքից դանակով խփեց Ռուսաստանին: Այդ գործընթացներին մենք ուշի ուշով հետևում ենք և անում հետևություններ»: