Թուրքիան քննարկում է Ռուսաստանից եւս չորս-հինգ Կա-32Ա11ՎՍ նոր բազմանպատակային ուղղաթիռ գնելու հնարավորությունը:
Ադրբեջանի իշխանությունները փորձում են խստացրել հանրահավաքների, ցույցերի, փողոցներում իրականացվող երթերի անցկացման կարգի խախտումներով պայմանավորված պատժամիջոցները:
Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցից հետո՝ ապրիլի 26-ին մեկնել է Մեծ Բրիտանիա:
Թուրքիայի նախկին վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ահմեթ Դավութօղլուրն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 26-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:
ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է 2018 թ. զեկույցը, որն արտացոլում է աշխարհի երկրներում 2017 թ. կրոնական ազատությունների իրավիճակը:
Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը:
ԱՄՆ-ի կառավարությունն զբաղվում է արաբական աշխարհի «ռեսուրսները թալանելով», ուստի ամերիկացիները պետք է հեռանան տարածաշրջանից:
Ռուսաստանն սկսել է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար:
Եվրամիությունը Սիրիայի վերականգնմանը չի օժանդակելու մինչեւ երկրում քաղաքական գործընթացի սկսվելը:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է ստեղծել անվտանգության հարցերի տարածաշրջանային համաժողով։
Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է, օգնության կարիք ունի ավելի քան 13 մլն մարդ, որոնց կեսը երեխաներ են:
Բաքվի Շեքիի շրջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը:
ՄԱԿ-ը գրեթե սպառել է ռեսուրսները Սիրիայում կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար, ընթացիկ տարում պահանջվում է այդ նպատակով հանգանակել մոտավորապես 3,5 մլրդ դոլար:
«Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը։
The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ոչինչ չասող և պատմական փաստերի ճշգրիտ արձանագրումից հեռու ուղերձ է հղել պոլսահայ համայնքին, որն ընթերցվել է Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված պատարագի ժամանակ:
Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը:
Հայկական համայնքը, մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը վերստին հնչեցրել է երկրի իշխանությունների կողմից կատարվածի հետ առերեսվելու անհրաժեշտությունը:
Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 39-ի:
Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնեցրել են այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի երկարաձգել Վաշինգտոնի մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ):
Շվեդիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություն կանցկացվի: Միջոցառմանը ելույթ կունենա հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը:
Ապրիլի լույս 24-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում:
G7-ի երկրները Սիրիայի վերականգնմանը կօգնեն միայն այն ժամանակ, երբ երկրում «վստահություն ներշնչող քաղաքական անցում» սկսվի:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Ստամբուլում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
Դամասկոսի Սահնայայի շրջանում հրթիռակոծման հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Հեմիտյանը:
Իրանի Կենտրոնական բանկը երկրի ֆինանսական ինստիտուտներին արգելել է գործարքներ կատարել՝ օգտագործելով թվային արժույթներ կամ կրիպտոարժույթներ:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն կուսակցությունների ցանկը, ովքեր իրավունք կունենան մասնակցելու հունիսի 24-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: