Բաժիններ՝

Պայթյուն Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաքի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում արկի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Տեղեկության համաձայն` պայթյունի հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է:

Ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվի կենտրոնում գործող գունավոր մետաղի ընդունման մեկ այլ կետի պահեստում է գտնվում մի քանի տոննա չպայթած ռազմամթերք, որն իրենից ուղղակի վտանգ է ներկայացնում, քանի որ չի պահվում անվտանգության ոչ մի կանոն և այդ ռազմամթերքն ուղղակի լցված է բաց երկնքի տակ:

Գործակալությունը տեղեկացնում է, որ անհասկանալի հանգամանքներում մետաղի ընդունման կետում հայտնված մեծաքանակ արկերն ու ռումբերը պետք է անհապաղ ոչնչացվեն պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների վերահսկողությամբ, սակայն դեռևս ոչինչ չի արվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30