Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 11-ին հրապարակել է անցումային երկրներում ազատության իրավիճակի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:
Սիրիայի զինվորական հրամանատարությունն ԱՄՆ-ի հարվածին նախապատրաստվելու շրջանակներում մարտական օդուժի մի մասը տեղափոխել է «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա, ինչպես նաեւ զինվորականներին տարահանել է մի շարք հրամանատարական կետերից:
Ադրբեջանում շարունակվում են ընտրությունների ժամանակ ավանդական դարձած կեղծումները: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր
Սիրիայի Դումա քաղաքում ապրիլի 7-ից հետո շուրջ 500 մարդ է բժշկի դիմել թունավոր նյութերի ներգործության նշաններով:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Թուրքիան Սիրիայում ընթացող գործընթացներում այս կամ այն չափով կախված է Ռուսաստանից: Եվ դա կարող է հանգեցնել նրան, որ չաջակցի Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու Հայաստանի դեմ:
Քոչարյանը վստահ է՝ ԱՄՆ-ի կողմից արձագանք լինելու է, թեև Թրամփի նշած 48 ժամն արդեն լրանում է, պարզապես այդ արձագանքի ձևն ու բովանդակությունը ճշտման փուլում է։
Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Ադրբեջանն ունի նավթ և գազ, ինչի միջոցով Եվրոպան փորձում է չեզոքացնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից:
Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանի միակ հայկական եկեղեցին մնացել է հարևանությամբ ապրող Հաթուն Չաչուր անունով մի մուսուլման կնոջ (ազգությամբ քուրդ-խմբ.) խնամքին:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերն, սկսած ապրիլի 11-ից, զորավարժություններ կանցկացնեն Սիրիայի ափի մերձակայքում:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել են ապրիլի 11-ի առավոտից, ընթանում են լուրջ խախտումներով:
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից բացահայտված օֆշորային գործունեության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի ներգրավվածության մասին հրապարակումներ արած թուրքական Evrensel պարբերականի դեմ դատական գործ է հարուցվել:
Սիրիայի երկնքում գործնականում դադարել են օդային փոխադրումները: Այս մասին վկայում են Flightradar24 պորտալի տվյալները:
Սիրիայի Դումա քաղաքում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ փոխզիջումային բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էր Շվեդիան եւ որը պաշտպանել էր Ռուսաստանը, հարկավոր թվով ձայներ չհավաքեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ապրիլի 10-ի նիստում:
Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկել են երկրի նախագահի արտահերթ ընտրությունները:
Հոլանդիայի արտգործնախարարությունը Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Չինաստան մեկնող իր քաղաքացիներին ուղղված զգոնության կոչ է արել։
Իրանի գերագույն ղեկավարի օգնական Ալի Աքբար Վելայաթին ապրիլի 10-ին հայտարարել է, որ Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը, որը նա հասցրել է Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային:
Թուրքիայում շարունակում են արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որտեղ ռուս պաշտոնյան հույս էր հայտնել, որ Թուրքիայի զինուժը Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարական ուժերին։
Ապրիլի 10-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ կառաջարկի սիրիական Դումայում քիմիական գրոհի վերաբերյալ հաղորդումների թափանցիկ հետաքննություն անցկացնելու պահանջով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջարկությունը, որն Անկարային առաջարկել է սիրիական Աֆրինը հանձնել Դամասկոսի հսկողությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունն ունի առանցքային դերակատարում:
Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի շուրջը քվեարկությունը կարող է կայանալ ապրիլի 10-ին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առնվազն մեկ հրթիռային էսկադրային ականակիր է ուղեւորվել Սիրիայի ափեր ապրիլի 9-ին Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունից հետո, որը նվիրված էր Սիրիայի Դումա քաղաքում տեղ գտած քիմիական գրոհին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 9-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական գործընկերային բնույթ: Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում:
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Զանգվածային հրթիռահարված է ապրիլի 9-ին հասցվել Սիրիայի Հոմսի նահանգի T-4 ռազմական օդանավակայանին:
Թուրքիան 2017 թվականին վերստին դարձել է ռուսաստանցիների հանգստի անցկացման ժողովրդականություն վայելող վայրերից մեկը, այդ երկիր է այցելել 4,7 մլն մարդ, ինչի մասին Թուրքիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախօրյակին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ական է պայթել։
Գերմանիացիների միայն 5 տոկոսն է համարում, որ Թուրքիան վստահելի գործընկեր է։ Այս մասին հայտնի է դարձել գերմանական «ARD» հեռուստառադիոընկերության և «Die Welt» թերթի պատվերով անցկացված հետազոտության արդյունքում։