Բաժիններ՝

Թուրքիան ակնկալում է C-400 առաջին համալիրներն ստանալ 2019 թվականի հուլիսին

Թուրքիային ռուսական C-400 համալիրների առաջին մատկարարումները նախատեսված են 2019 թվականի հուլիսին: Այդ մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Մենք 2019 թվականի հուլիս ենք տեղափոխել C-400 համալիրների մատկարարման այն ժամկետը, որը մատնանշված է Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրում»,- գրել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մատակարարումների արագացումը տեղի է ունենում «մեր թուրք գործընկերների ու բարեկամների խնդրանքով»:

«Մենք արագացրել ենք արտադրությունը եւ պայմանավորվածության ենք եկել գների շուրջ, ինչը չափազանց կարեւոր է»,- ասել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս