«Ադրբեջանը միշտ պարտվողի դերում է լինելու»

Ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանի կարծիքով՝ ռազմական ոլորտում իրական խնդիրներն ի հայտ են գալիս միայն պատերազմի ժամանակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ի հայտ եկած խնդիրները պատերազմից հետո անմիջապես լուծում ստացան. «Այժմ թե՛ սպառազինության գծով, թե՛ հետախուզության, թե՛ կապի ոլորտում մեր բանակը բարձր մակարդակի է հասել և շարունակում է զարգանալ»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ պարտվում է, որովհետև ունի զենք, բայց չունի խելամիտ զինվոր: «Ադրբեջանը միշտ պարտվողի դերում է լինելու»,- ասաց նա։

Ապրիլյան պատերազմի մեկ այլ մասնակից՝ Շուլի Հակոբյանն էլ նկատեց՝ երբևէ պետք չէ խուճապի մատնվել, քանի որ հայկական բանակը մարտունակ է, ունի ժամանակակից սպառազինություն, տեխնիկական նորամուծություններ.

«Մենք ունենք և՛ սպառազինություն, և՛ համապատասխան մասնագետներ»։ Շուլի Հակոբյանն ընդգծեց՝ հիմա էլ հակառակորդ ունենք, հիմա էլ ենք պատերազմող երկիր.

«Մենք չենք փորձում փախչել իրականությունից, բայց դրան զուգահեռ՝ դասավորում ենք մեր կյանքը, սովորում ենք համալսարանում, զուգահեռ՝ աշխատում ենք ՊՆ-ում, նաև նվիրված ենք բանակին, քանի որ բոլորս էլ զինվոր ենք այնքան ժամանակ, ինչքան մեր երկիրը վերջնականորեն չի լուծել իր խաղաղության հարցը։

Մեր երկրի համար մեկ խնդիրը՝ անվտանգությունը, մեր կյանքում մեծ դեր ունի, դա մեր բոլորի կյանքում պետք է մեծ դեր ունենա, քանի որ ունեցանք հակառակորդի գործողություններ, հիմա էլ ունենք ռիսկայնություն, որ հակառակորդը կարող է ևս մեկ անգամ փորձել դիմել լայնածավալ հարձակման։ Այլ հարց է, թե հակառակորդն ինչից է վախենում․ դրանցից մեկն ապրիլին իրենց ձախողումն էր, նաև մեր սպառազինությունն է, որ իրենց զսպում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30