Բաժիններ՝

Վրաստանում պետական պաշտոնյաների համար սև ավտոմեքենաների արգելք է սահմանվել

Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված բոլոր դասերի ավտոմոբիլները կարող են լինել ամեն գույնի, բացի սեւից. համապատասխան փոփոխությունները երկրի կառավարությունը մտցրել է «Պետական ավտոհավաքակազմի վերաբաշխման, ծառայական ավտոմեքենայի դասակարգման եւ գնման կամ փոխարինման կանոնների մասին» որոշման մեջ։

Սեւ ավտոմոբիլներից հրաժարումը եղել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությունը, որը փետրվարի սկզբին կառավարության անդամներին կոչ է արել անցյալում թողնել սեւ ջիպերի դարաշրջանը եւ նստել այլ գույների ավտոմեքենաներ:

Ընթացիկ տարվա հունվարին սեւ գույնի ավտոմոբիլների օգտագործման արգելք է սկսել գործել Թուրքմենստանում: Ի տարբերություն Վրաստանի, որտեղ սեւ գույնն արգելված է պետական ծառայողների ավտոմոբիլների համար, Թուրքմենստանում այս արգելքը տարածվում է բոլոր ավտոմեքենաների վրա, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս