Բաժիններ՝

Վրաստանում հանքի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվել

Նախնական տեղեկատվությամբ՝ մի քանի հանքագործ է զոհվել Վրաստանի արեւմուտքում գտնվող Տղիբուլի քաղաքում հանքի փլուզման հետեւանքով։ Ինչպես ապրիլի 5-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները, հանքում փլուզումը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 4:00-ին: Միջադեպի մանրամանություններն առայժմ հայտնի չեն:

Ինչպես լրագրողներին հայտարարել է Վրաստանի արհմիության ներկայացուցիչ Թենգիզ Դոլաբերիձեն, տեղեկատվություն կա վեց հանքագործների զոհվելու մասին, բայց նախքան փրկարարական աշխատանքների ավարտը, այդ մասին խոսելը վաղաժամ է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30