Բաժիններ՝

Վրաստանի ՆԳ նախարարությունը հաստատեց ածխահանքում վեց հանքագործների զոհվելը

Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ վեց ածխահատներ են զոհվել Տղիբուլիի (Իմերեթի տարածաշրջան) Մինդելիի անվան ածխահանքում դեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով։

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտարարել Էր Վրաստանի արհմիության ներկայացուցիչ Թենգիզ Դոլաբերիձեն, տեղակատվություն կա փլուզման հետեւանքով վեց հանքագործների զոհվելու մասին, բայց մինչեւ փրկարարական աշխատանքների ավարտը վաղաժամ Է խոսել այդ մասին: ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել լուսաբացին: «Հետաքննության նախնական տեղեկատվությամբ՝ հանքի թունելներից մեկում տեղի ունեցել պատերի դեֆորմացիա, ինչը հանգեցրել Է առաստաղի փլվելուն»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշում են, որ փլուզման հետեւանքով մի քանի մարդ վնասվածքներ Է ստացել, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ տեղի ունեցածի շուրջ հետաքննություն Է սկսվել: Ինչպես գրում են վրացական ԶԼՄ-ները, պատահարի վայր Է ժամանել Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս