Բաժիններ՝

Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները հաջորդ գագաթնաժողովը կանցկացնեն Իրանում

Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում: Այդ մասին ասված է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակված է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի կայքում:

«Որոշվել է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ նախագահ Հասան Ռոուհանիի հրավերով»,-նշվում է հայտարարության մեջ: Երեք երկրների ղեկավարները նաեւ նշել են, որ Աստանայի ձեւաչափը միակ արդյունավետ միջազգային նախաձեռնությունն է, որն օգնեց նվազեցնել բռնությունը Սիրիայում:

Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին համատեղ հայտարարության մեջ նաեւ հավաստել են Սիրիայում ակտիվ համագործակցությունը շարունակելու իրենց վճռականությունը՝ «հակամարտող կողմերի միջեւ հրադադարի կայուն ռեժիմի հաստատման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով նախատեսված քաղաքական գործընթացն առաջ մղելու համար»:

Երեք երկրները կշարունակեն համագործակցությունը Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաեւ նրանց հետ կապված խմբերի դեմ պայքարի ու դրանց վերացման գործում, նշվում է հայտարարության մեջ:

Պետությունների ղեկավարները հավաստել են աջակցությունը Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումներին, այդ թվում՝ սահմանադրական կոմիտեի ստեղծման մասին որոշմանը: Երեք երկրները ղեկավարները կոչ են արել համաշխարհային հանրակցությանը, մասնավորապես ՄԱԿ-ին ու նրա հումանիտար հաստատություններին, ավելացնել Սիրիային ցուցաբերվող օգնությունը՝ այդ երկիր ուղարկելով լրացուցիչ մարդասիրական օգնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30