Բաժիններ՝

Ռոուհանին Պուտինի հետ հանդիպմանը կարևորել է Ռուսաստանի հետ գործակցությունը Սիրիայում

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է Սիրիայի հարցում ՌԴ-ի հետ լավ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի հետ եռակողմ գագաթնաժողովը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, տեղեկացնում է անելով ՌԻԱ Նովոստիին: «Երկու երկրներն ընդհանուր տեսակետներ ունեն երկկողմ բնույթի եւ միջազգային հարցերի նկատմամբ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հարցերին, ապա մենք շատ լավ փոխգործակցություն ունենք, հատկապես սիրիական հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկարայում կայացած հանդիպմանը:

«Մենք երեք կարեւոր խնդիր ունենք. անվտանգությունը եւ կայունությունը, փախստականների վերադարձը եւ Սիրիայի Արաբական Հանրապետության ճակատագրի որոշումը սիրիացիների միջոցով: Մեծապես հուսով եմ, որ այսօրվա գագաթնաժողովը կնպաստի խաղաղության եւ անվտանգության հաստատմանը մեր տարածաշրջանում»,- հավելելել է Իրանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս