Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է Սիրիայի հարցում ՌԴ-ի հետ լավ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի հետ եռակողմ գագաթնաժողովը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, տեղեկացնում է անելով ՌԻԱ Նովոստիին:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխող վերնախավին՝ ճոխ ապրելակերպի, չարդարացված ծախսերի համար:
Վրաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինում «Քայլ դեպի լավագույն ապագա» խաղաղ նախաձեռնության իրագործմանը, որը միտված է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում բնակվող քաղաքացիների հումանիտար եւ սոցիալ-տնտեսական դրության բարելավմանը:
Ադրբեջանի մայրաքաղաքի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում արկի պայթյուն է տեղի ունեցել:
Թուրքիային ռուսական C-400 համալիրների առաջին մատկարարումները նախատեսված են 2019 թվականի հուլիսին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ որոշել է հիշատակի լուսանկար անել:
Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն է»: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարելէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք պետք է նշենք, որ բանակում թերություններ են արձանագրվում, հատկապես, երբ լինում են ռազմական բախումներ: Դա ցավալի է, որովհետև լինում են մարդկային զոհեր»:
«Հայաստանն ու Ադրբեջանը չեն ցանկանում իրենց լծակները վայր դնել: Ադրբեջանի լծակը Հայաստանի արգելափակումն է, Հայաստանինը` օկուպացված տարածքները, նրանցից յուրաքանչյուրը, եթե զիջեն, ավելի թույլ դիրք կունենան, որը, նրանց ընկալմամբ, կվտանգի իրենց անվտանգությունը»:
Իրաքի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները հետախուզության հետ համատեղ հետապնդել եւ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի հանգուցային պարագլուխների:
Բաքվի Սաբունչիի շրջանի Պիրշագի գյուղում գտնվող Գիլավար առողջարանային գոտում հրդեհ է բռնկվել:
Iran Air իրանական խոշորագույն ավիաընկերությունն սկսել է չվերթներ իրականացնել Վրաստան:
Ապրիլի 3-ին Իրանի հարավ-արեւմուտքում առնվազն տասը մարդ է զոհվել, եւս վեցը՝ տուժել թեյարանում բռնկած հրդեհի հետեւանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետի «Twiter»-ում կատարած այն գրառմանը, որտեղ Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում խրատներ լսել Թուրքիայից, ում բանակը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի իշխանությունները նախընտրական փուլում շարունակում են տարբեր ճանապարհներով ընդդիմադիրներին և օբյեկտիվ իրականությունը վեր հանող ընդդմիադիր մամուլին լռեցնելու գործողությունները:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայում զինադադարի ամրապնդման եւ ապաէսկալացման գոտների աշխատանքի ապահովման լրացուցիչ հնարավոր միջոցները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել և Թուրքիա են տեղափոխվել «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի` Կոսովոյում գործող դպրոցների 5 ուսուցիչ:
Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժը հանդիսացող «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» արտաքին հարցերով պատասխանատու նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով հայտնել է, որ իր 13-ամյա որդուն վտանգ է սպառնում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի խրատել Իսրայելին:
«Վառնայում ԵՄ-Թուրքիա գագաթաժողովը սրեց այն խնդիրները, որոնք կային երկկողմ հարաբերություններում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը:
Ապրիլյան քառօրյայից երկու տարի անց այսօրվա իրավիճակի մասին կարելի է որոշ երեւույթների ընդգծումներ կատարել: Ապրիլյան պատերազմն ըստ էության զրո կետ վերադարձրեց արցախյան բանակցային գործընթացը:
«Վերադարձրե՛ք մեր ուսուցիչներին». Կոսովոյում Ֆեթուլահ Գյուլենի դպրոցների սաները զայրացած են:
Թուրքիայի գործողությունները Սիրիայում իսկական սկանդալ է որակում Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Ախալցիխեի «Իմեդի» բժշկական կենտրոնում 22-ամյա ծննդկան է մահացել։ Վերջինս մարտի 28-ին է ծննդաբերել, մարտի 30-ի առավոտյան նրան հիվանդանոցի լոգարանում մահացած են գտել։
Ստամբուլում Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։
Թուրք հայտնի վերլուծաբան Ռահմի Թուրանը, անդրադառնալով օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար թուրք քաղաքական գործիչներից մեկին ուղղված քննադատություններին, հիշեցրել է օսմանյան սուլթանների մայրերի մասին, որոնք բնավ թուրք չեն եղել:
Սիրիայից շուտով ԱՄՆ-ի հեռանալու մասին նախագահ Թրամփի հայտարարությունն արարողակարգային է՝ իր բնույթին և հռետորաբանական ոճին համապատասխան:
Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար այդ երկրից վտարված Ռահիմ Նամազովը և նրա կինը զինված հարձակման են ենթարկվել Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը:
Բաքվի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտարարելով, որ դեռ մի քանի տարի մտադիր չէ թողնել կառավարության ղեկավարի պաշտոնը։