
Վրաստանում սուգ է հայտարարված Տղիբուլիի հանքում զոհվածների հիշատակին

Վրաստանի Տղիբուլի քաղաքի «Մինդելի» ածխահանքում հանքագործների զոհվելու պատճառով հանրապետության կառավարության կողմից ապրիլի 6-ին հայտարարված Սգո օրվա կապակցությամբ խոնարհված են երկրի պետական հիմնարկների դրոշները։
Միջադեպը տեղի է ունեցել լույս ապրիլի 5-ի լուսաբացին: Հետաքննության նախնական տեղեկատվությամբ՝ հանքի թունելներից մեկում տեղի ունեցել պատերի դեֆորմացիա, ինչը հանգեցրել է առաստաղի փլվելուն: Փլուզման հետեւանքով զոհվել է վեց ածխահատ: Եւս երեք հանքագործներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել. նրանցից մեկի վիճակը ծանր է, ինչի մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին ցավակցություն են հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: