ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորում է ներկլանային հարաբերությունների հետ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն փետրվարի 7-ին հանդիպել է հայ համայնքի ղեկավարների հետ՝ լսելով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայկական կողմի պահանջները:
Սիրիայի կառավարամետ կազմավորումների շուրջ հարյուր մարտիկ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից:
«Առնվազն Ադրբեջանի 2 հարևան պետության կողմից շահագրգռվածություն չկա այդ երկիրը մասնատելու։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանին և Իրանին․ երկու կողմերն էլ ծրագրում են ամբողջությամբ կլանել Ադրբեջանը»:
Լույս փետրվարի 8-ի գիշերը մարդատար ավտոբուս է այրվել Վրաստանի արեւմտյան ու արեւելյան մասերը միացնող Ռիկոտի լեռնանցքում, բոլոր ուղեւորները փրկվել են:
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցում 2014 և 2016 թվականներին արված գրառումներում վիրավորվելու հիմնավորմամբ ուսանող է կալանավորվել:
Սիրիայի Աֆրին քրդաբնակ քաղաքի վրա 19 օր շարունակվող թուրքական հարձակումը այնտեղ բնակվող վերջին հային՝ Հարութ Գևորգին հիշեցնում են ցեղասպանության ժամանակները:
«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է»:
«Եթե Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հակամարտող կողմերը փորձում են հանուն հակամարտության կարգավորման «համաձայնեցնել ժամացույցի սլաքները»»:
Թուրքական ԶՈւ ռմբակոծության հետևանքով վնասվել է Աֆրինի ջրի մաքրման կայանը և աֆրինցիները մնացել են առանց խմելու ջրի:
Քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել սիրիական Աֆրինում բնակվող վերջին հային` մասնագիտությամբ երկաթագործ Հարութ Գևորգին:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահների Ստեփանակերտ կատարելիք այցի առիթով հայկական կողմի հնչեցրած ակնկալություններն ու այդ առումով հրապարակվող հայտարարությունները ունեն ընդգծված համահնչեղություն միջազգային ընտանիքի, այս դեպքում միջնորդական առաքելության ձեւաչափի կողմից եղած հայտարարություններին։
Ադրբեջանում գործող «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը ցանկանում են մասնակցել 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին:
Իրաքի զինված ուժերը երկրի հյուսիսի նավթաբեր շրջաններում կարգուկանոն հաստատելու գործողություն են սկսել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղղված նամակում պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի մասին արված «այսպես կոչված» ձևակերպումը համայնքի շատ անդամների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել:
Թուրքիայի բանակի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 19-րդ օրը քրդական կողմի՝ Սիրիայի քրդական ուժերի (YPG-PYD) տված զոհերի թիվը հասել է 999-ի:
Թեհրանը պատասխանի սցենարներ է մշակել ԱՄՆ-ի կողմից Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) խախտման դեպքում. իրանական կողմն արդեն այդ մասին ծանուցել է Մոսկվային:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը կայցելեն Թուրքիա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական հանրությունը բոլոր արգումենտներին անդրադարձավ, բացի, թերեւս, բուն պատճառներից»,- ասաց մեր զրուցակից դիվանագետը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների մասին.
Թուրք ինժեներների կողմից մշակված Sanbot ռոբոտը վերածրագրավորվել է այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել է ընդհատել Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանի ելույթը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի որոշում է կայացրել հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները տեղափոխել ապրիլ, երբ ավարտին է մոտենալու նաև Հայաստանի Հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական համակարգին:
Թուրքիայի քաղաքացիների գրեթե 95 տոկոսն ամբողջովին կամ մասամբ իրենց համարում են ԱՄՆ-ի հակառակորդներ, միեւնույն ժամանակ ավելի քան 62 տոկոսը դրական է վերաբերվում Ռուսաստանի հետ մերձեցմանը:
«Ադրբեջանում ընտրական գործընթացներին ընդառաջ՝ դժվար է կտրուկ գործընթացներ ակնկալել բանակցային պրոցեսում, սակայն այս շրջափուլում առաջնագծում սադրանքների իրականացման հավանականությունը կարող է բարձրանալ»:
Այս տարի հունվար ամսվա ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը անցել է 444.2 հազարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.8 %-ով ավել է:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում թուրքական արտադրության նոր սոցիալական հարթակ ստեղծելու մասին, որը կկրկնի հաղորդագրությունների և ֆայլերի փոխանակման Whatsapp հավելվածին:
Սիրիան Թուրքիայի հետ սահմանային հատվածում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել: