
Իրանն ի զորու է վերադառնալ միջուկային ծրագրի զարգացման նախկին տեմպերին

Իրանն ի զորու է վերադառնալ միջուկային ծրագրի զարգացման նախկին տեմպերին, որոնք եղել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կնքելուց առաջ: Այդ մասին, ինչպես մայիսի 23-ին հայտնել Է IRNA գործակալությունը, հայտարարել է հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Ատոմային արդյունաբերության մի շարք սեկտորներում մենք անհրաժեշտ ներուժ ունենք, որպեսզի վերադառնանք (միջուկային ծրագրի զարգացման) նախկին մակարդակին, որը եղել Է նախքան ԳՀՀԾ-ն կնքելը,-նշել է Սալեհին:-Սակայն ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»:
Նա նաեւ նշել է, որ Իրանի ատոմային արդյունաբերությունը «գտնվում է լավ մակարդակի վրա եւ շարունակում է զարգանալ առեւտրային նպատակներով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: