
Իրանից ավելի էժան գազ գնելու շուրջ բանակցություններ չեն վարվում. նախարար

Իրանից գազ գնելու և ռուսական գազին այլընտրանք ստեղծելու շուջ բանակցություններ նորանշանակ կառավարությունը չի վարում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Այս պահին` ոչ»,- ասաց նա:
Ըստ նրա` դա շատ բարդ գործընթաց է. «Պետք է կարողանանք ամբողջությամբ հասկանանք իրավիճակը, որ ճիշտ որոշումներ կայացնենք: Հնարավոր տարբերակներ կան: Պետք է քննարկենք նաև այդ հարցը»: