Թուրքիայի կրոնական գործերի վարչության նախագահ Ալի Էրբաշը հայտնել է, որ Թուրքիայում Ղուրան են ընթերցում ցանկացած 10 անձից միայն չորսը:
Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (OECD), հրապարակել է «Ավելի լավ կյանքի պայմաններ» ամենամյա զեկույցը։ 35 անդամ-երկրների վերաբերյալ այս զեկույցը հրապարակվում է 2011թ․-ից, դրանում արտացոլվում են կյանքի 11 ոլորտներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները։
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) զինված կոալիցիան, որին աջակցում է ԱՄՆ-ը, պնդում է, որ թուրքական անօդաչու է խփել Սիրիայի հյուսիսի Աֆրինի շրջանում:
Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Սայավուշ Հեյդարովը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում մինչ օրս սպանվել է ավելի քան 300 ադրբեջանցի:
Ադրբեջանում հունվարի 29-ի առավոտյան կրկին հաքերային հարձակման է ենթարկվել և ջնջվել ընդդիմադիր Meydan TV-ի ֆեյսբուքյան էջը:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Օսման Բայդեմիրի դեմ:
Թուրքիայում 311 անձ է ձերբակալվել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ սոցկայքերում գրառումներ կատարելու և գործողությանը դեմ արտահայտվելու պատճառով:
Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունները Սոչիում մեկնարկող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում կգլխավորեն արտաքին գործերի նախարարների տեղակալները:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցը: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ զեկույցում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ, շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայլերը։
«Ռոսպոտրեբնադզորը» ռուսաստանցիներին նախազգուշացնում է Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակների հայտնաբերման մասին:
Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Մայր եկեղեցում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ:
«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին անվերահսկելի գործընթաց է դարձել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական փորձագետ Վ լադիմիր Եվսեևը:
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով` Վրաստանի վարչապետի հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի քննադատությանը:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է երկրի արտգործնախարարության աշխատակցի և սահմանապահ ծառայության սպաների, ովքեր մեղադրվում են կաշառակերության մեջ:
Գերմանիայի Քյոլն քաղաքում բողոքի խոշոր ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի կողմից սկսված «Ձիթենու ճյուղ» գործողության:
Բաքվի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում ուժեղ պայթյուն է որոտացել:
Անկարայում հասարակական տրանսպորտում մեկ անձի հետ զրուցող մի կին մեկ այլ անձի հաղորդման հիման վրա ձերբակալվել է «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմնավորմամբ:
Սիրիայի Դեյր Զոր արեւելյան նահանգում հայտնաբերել են իսլայելական արտադրության ականներ:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» 2011 թվականի համաձայնագրի վերականգնումը լուրջ ընդվզում կառաջացնի Վրաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են սիրիական Աֆրինի շրջանում թուրքական բանակի գործողության ավելի քան 300 մասնակիցների ոչնչացման եւ իրենց 43 մարտիկների զոհվելու մասին:
Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործողությունները կշարունակվեն «մինչեւ վերջին ոչնչացված ահաբեկիչը»:
Պատերազմը ռեսուրսների պատերազմ է, և միշտ որոշում ընդունելիս դու պետք է գնահատես քո գործողությունների էֆեկտիվությունն ու դրա գինը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում:
«Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հստակ նպատակ ուներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը
«Սերժ Սարգսյանի ելույթում բոլոր շեշտադրումները կատարվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽ ԽՎ-ում ունեցած ելույթի մասին:
Սոցիալական խնդիրների պատճառով ինքնասպան է եղել Ադրբեջանի Աղսուի շրջանի Իլխըչը-Ղարաքոյունլու գյուղի 36-ամյա բնակչուհի Սաբիրա Կարիմովան:
Գերմանիան կասեցրել է Թուրքիա սպառազինության արտահանումը Անկարայի կողմից սիրիական Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ իրականացվող գործողության պատճառով:
Միացյալ Նահանգները գտնում , որ Թուրքիան օրինական հիմքեր ունի անհանգստանալու իր ազգային անվտանգության համար, սակայն Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողությունը կարող է խիստ բացասական հետեւանքներ ունենալ դրա անցկացման ընթացքում հնարավոր վրիպումների դեպքում: