«Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև ՀՀ տնտեսության վրա». Ջավադյան

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այդ պատժամիջոցները բավականին լուրջ են, և, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա, սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործարարները, արտահանողները, ինչպես նաև ներմուծողներն արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները և քիչ, թե շատ գնում են նաև ուրիշ շուկաներ. դա մենք տեսնում ենք։ Մեր գործընկեր երկրների ցանկն օրեցօր ավելանում է»,- նշեց Ջավադյանը։

Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ օրեցօր մեծանում են Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում օրեցօր հնարավորությունները մեծանում են, և գործարարները հասկանում են՝ ինչպես վարել բիզնեսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031