
Վրաստանի վարչապետը և ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի միջեւ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի իրադրությունը եւ առեւտրատնտեսական հարաբերությունները:
Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության վարչակազմը: «Կողմերը քննարկեցին Վրաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում՝ առեւտրատնտեսական ուղղությունը եւ մշակութային ու կրթակական ոլորտներում համագործակցության ակտիվացումը»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Կողմերը արծարծել են նաեւ ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթնաժողովը եւ նշել Վրաստանի հեռանկարը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: «ԱՄՆ-ը պաշտպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը եւ դաշնակիցների հետ միասին գագաթնաժողովում կհաստատի երկրի հաջողությունն այդ ճանապարհին»,- նշվում է հայտարարության մեջ: Վրաստանի կառավարական պատվիրակության այցը ԱՄՆ կշարունակվի մինչեւ մայիսի 23-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: