
ԵՄ-ն 2019 թվականին լրացուցիչ 1,5 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային միգրանտներին օգնելու համար

Եվրամիությունը 2019 թվականին լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո կհատկացնի Թուրքիային՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին ասված է Միության եկող տարվա բյուջեի նախագծում, որը մայիսի 23-ին հրապարակվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից:
«Լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո (հատկացնել) Թուրքիայում փախստականներին օգնություն ցույց տալու համար, որպեսզի շարունակվի Սիրիայից եւ այլ վայրերից փախստականներին սննդով, կրթությամբ եւ կացարանով ապահովումը»,- նշված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: