Բաժիններ՝

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝

  • արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
  • չի բացառվել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկներ թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
  • հատակի, պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930