Բաժիններ՝

Միջազգային գործերում չեն մնացել ազատություն, հավասարություն կամ եղբայրություն. Պեսկով

Միջազգային գործերում չեն մնացել ազատություն, հավասարություն կամ եղբայրություն: Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձագիտական ֆորումի շրջանակներում իր ելույթի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պեսկովը մեկնաբանել է Մեծ ֆրանսիական հեղափոխության դարաշրջանում հնչած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի արդիականությունը ժամանակակից իրողություններում։

«Միջազգային գործերում և միջազգային կյանքում վաղուց արդեն ոչ ազատություն, ոչ հավասարություն, ոչ էլ եղբայրություն չի մնացել»,- ասել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ գոյություն ունեցող երկրները, պետությունները և քաղաքակրթությունները, որոնց իրեն դասում է նաև Ռուսաստանը, անկասկած գոյություն կունենան ապագայում, սակայն քննարկման առարկա է մնում այն կանոնների և ուղեգծի հարցը, որոնցով նրանք կառաջնորդվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930