Զելենսկին չի մասնակցի Գդանսկի համաժողովին՝ Լեհաստանի նախագահի հետ հակասությունների ֆոնին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի հունիսի 25–26-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում նախատեսված Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ միջազգային համաժողովին։ Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Այս որոշումը հաջորդել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ առաջացած դիվանագիտական սուր հակամարտությանը։ Ավելի վաղ Լեհաստանի նախագահը Զելենսկիին զրկել էր երկրի բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։

Քայլը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին անվանել էր Ուկրաինական ապստամբական բանակի հերոսներ, որը Լեհաստանում մեղադրվում է լեհերի կոտորածների համար, մինչդեռ Ուկրաինայում դիտարկվում է որպես անկախության պայքարի խորհրդանիշ։

DW-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Նավրոցկին նույնպես չի մասնակցի համաժողովին, սակայն ոչ հրավերի բացակայության պատճառով։ Միաժամանակ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կձեռնարկի քայլեր՝ կանխելու համար ստեղծված անհամաձայնության ազդեցությունը միջոցառման ընթացքի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930