Բաժիններ՝

Իրանում երկրի պաշտպանունակությունը զարգացնելու թույլտվության չեն սպասում

Իրանի զինված ուժերին հարկավոր չէ որեւէ մեկի թույլտվությունը երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին՝ ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստի ընթացքում:

«Ես՝ որպես զինված ուժերի ներկայացուցիչ, Իրանի ժողովրդի ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարում եմ, որ զինված ուժերն այսօրվա դրությամբ, փառք Ալլահին, ռազմական եւ մարտական պատրաստվածության գագաթնակետին են եւ որեւիցե մեկի թույլտվությանը կամ ժպիտին չեն սպասում երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:

Բաքերիի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն 12 պայման է առաջադրել, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել:

Մասնավորապես, պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ը «աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրի Թեհրանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իր միջուկային ու հրթիռային ծրագրից, դադարեցնի «ահաբեկչությանն աջակցելը» տարածաշրջանում եւ իր ուժերը դուրս բերի Սիրիայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031