Brent նավթի գինը նվազել է մինչև 76,46 դոլար մեկ բարելի դիմաց

Չորեքշաբթի առավոտյան նավթի գները չափավոր նվազում են և մնում են վերջին չորս ամիսների նվազագույն մակարդակների մոտ։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները վաճառվում են 76,46 դոլար մեկ բարելի դիմաց՝ նախորդ առևտրային օրվա փակման մակարդակից 0,62 դոլարով (0,8%) ցածր։ Երեքշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 0,82 դոլարով (1,1%)՝ մինչև 77,08 դոլար մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,58 դոլարով (0,79%)՝ մինչև 72,63 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ սեսիայի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 0,65 դոլարով (0,9%)՝ մինչև 73,21 դոլար մեկ բարելի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930