Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով

Կիևի համար ռազմաճակատում իրավիճակը վատթարանում է օրեցօր և շուտով կանցնի անշրջելիության շեմը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Ռազմաճակատներում իրավիճակն այնպիսին է, որ այն օրեցօր վատթարանում է կիևյան ռեժիմի համար։ Դինամիկան ակնհայտ է. մեր զինվորականները առաջ են շարժվում ողջ ճակատով։ Եվ որոշակի պահի արդեն կիևյան ռեժիմի համար կսկսվեն անշրջելի գործընթացներ»,- նշել է նա։

«Դրա համար էլ կիևյան ռեժիմը կծում է, ինչպես կարողանում է»,- բացատրել է Պեսկովը Կիևի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ռազմական ակցիաների հաճախակիացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930