Մելոնին արձագանքել է Թրամփի աղմկահարույց հայտարարությանը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն անցյալ շաբաթ իր և նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հրապարակային վեճից հետո, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ես մտադիր չեմ շարունակել բորբոքել այդ վեճը»,- Հռոմում անցկացված միջոցառման ժամանակ տված հարցազրույցում ասել է Մելոնին։
Մելոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել էր իր մասին պատմություն հորինելու մեջ, երբ նա իտալական հեռուստաալիքին հայտնել էր, թե իբր Մելոնին «աղաչում էր» իրեն՝ Ֆրանսիայում անցկացված Մեծ յոթնյակի (G7) վերջին գագաթնաժողովում միասին լուսանկարվելու համար։

