Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունները
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք դատական նիստից:

