Բաժիններ՝

Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ

Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ով համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսությունը զարգացնելու հարցում, կարծում է՝ այստեղ ապրող երիտասարդությունը պետք է քաղաքականության մեջ իր ներգրավվածությունը վերածի փոփոխությունների դրական թրենդի:

Այս մասին նա ասել է մայիսի լույս 21-ի գիշերը Լոս Անջելեսում կայացած Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը, որին միասել էր տեսակամուրջի միջոցով։ «Ես ուրախ եմ կիսվելու իմ գիտելիքով, քանի որ խանդավառ ժամանակ է, և առնվազն դա ես կարող եմ անել։ Հայաստանի ժողովուրդն է, որ պետք է անի քայլ, և ոչ վարչապետը, ոչ պատգամավորները կամ դատավորները, վստահաբար՝ ոչ ես և ոչ էլ Սփյուռքը։

Հայաստանի ժողովուրդը, երիտասարդությունը, որ երկար ժամանակ լուռ է եղել ու մի կողմ քաշված, պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, նրանք պետք է այս ամենին իրենց մասնակցությունը պահպանելու և փոփոխության դրական տրենդի վերածելու ձև գտնեն։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է ամեն օր բողոքի ցույցեր անեն։ Նրանք պետք է ներգրավված լինեն, պետք է չհանդուրժեն վերջին երկու-երեք տասնամյակներում թույլ տրված սխալների կրկնությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ քաղաքացիները պետք է զգոն լինեն, մեդիայի և քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով գտնեն վերահսկելու ճիշտ ձևը, որպեսզի հավաստիանան՝ նոր իշխողները հին այրերը չեն, այլ դրական փոփոխության շարունակությունը:

Նա ընդգծել է, որ ներկայում փոփոխությունների իրական ժամանակն է՝ հաշվի առնելով հասարակության տարբեր շերտերում խանդավառության մեծ ալիքը: «Սա իսկապես մեզ համար առաջ շարժվելու նախադրյալների հրաշալի հնարավորություն է: Ներկայում կարևոր է ստեղծել մի համակարգ, որտեղ կա խաղի հավասար դաշտ, կան խթանող գործոններ, հնարավորություններ, և մարդիկ քաջալերված են արդյունավետ մասնակցելու երկրի տնտեսական և սոցիալական կյանքին»,-ասել է հայազգի տնտեսագետը:

Աճեմօղլուն շեշտադրել է ինստիտուցիոնալ նոր տարրեր ներդնելու անհրաժեշտությունը, որպեսզի նոր համակարգն իր հերթին առաջ չբերի ուրիշ անձեր ու խմբեր, որ դառնան կոռուպցիայի շահառուներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս