Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարը հնացած է համարել Փոմպեոյի դատողությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի պետքարտտուղար Մայքլ Փոմպեոյի արած հայտարարությունները հիմնված են հնացած քաղաքական մոտեցումների վրա:

Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը: «Փոմպեոյի խոսքերը ստահոդ են եւ հիմնված են հին ու անհաջող քաղաքական մոտեցումների վրա,- նշել է նա:- Այդ հայտարարություններից ոչ մեկը նոր չէր:

Նա միայն բարձրացրեց անպարկեշտության ու լարվածության աստիճանը»: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մայիսի 21-ին Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը:

«Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք ռեժիմի վրա: Թեհրանի ղեկավարները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջությանը: Պատժամիջոցները միայն կուժեղանան եւ ավելի ու ավելի ցավագին կդառնան այն դեպքում, եթե ռեժիմը չփոխի իր քաղաքականությունը»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նրա խոսքով՝ Իրանի ներկայիս ղեկավարության որդեգրած ուղեգիծը «անընդունելի է եւ անարդյունավետ»:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը միայն հետաձգում էր Իրանում միջուկային զենքի մշակման հնարավորության հայտնվելը»,-հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա տեսանկյունից, Իրանի հետ միջուկային գործարքը «չէր երաշխավորում ամերիկյան ժողովրդի անվտանգությունը»: «Այլեւս դա չի լինելու: Այլեւս չի լինելու Իրանի հզորության անարգել ընդլայնումը»,-ասել է Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս