Բաժիններ՝

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական կարգավորման գործընթացի առաջխաղացման աշխատանքը «Աստանայի ձեւաչափով»: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը:

Դիվանագետները հեռախոսազրույց են անցկացրել մայիսի 22-ին, այն կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Նախարարները քննարկել են մի շարք հրատապ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա սիրիական կարգավորման առաջխաղացման համատեղ աշխատանքը «Աստանայի ձեւաչափով»,-ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031