«Ցավոք սրտի, մենք այս գործընթացներում ոչ թե գործընթացը ղեկավարողն ենք, ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ ենք, որովհետև, անկախ մեր կամքից, երբեմն հարցն ընդգրկվում է տարբեր պետությունների օրակարգում և հանգուցալուծվում է իրենց նպատակահարմար սցենարով»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Al-Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի Թեհրանին միակողմանի համաձայնագիր պարտադրել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանում ընթանում են մեզ համար ոչ տեսանելի, բայց հետաքրքիր պրոցեսներ:
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 58 տոկոսը, կպաշտպաներ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր բացառումը Սիրիայում նրա գործողության ֆոնին, 18 տոկոսը դեմ է արտահայտվել:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ նշեց, որ Ռուսաստանի համար Սիրիայի հարցը և Ասադը՝ մասնավորապես, ամբիցիոզ ծրագիր չէ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի կարծում, թե թուրք-սիրիական սահմանին վերջին հայտնի ռազմական գործողություններից հետո Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփություն է նկատվել, որովհետև Թուրքիան իր նախանշած ծրագրին չի հասել կամ հասել է մասնակիորեն:
Իրաքի կենտրոնական մասի Քերբելա քաղաքում առնվազն 18 մարդ է զոհվել երկրի անվտանգության ուժերի կողմից նստացույցի ցրման հետեւանքով:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը, որը վնասազերծվել է հոկտեմբերի 27-ին Սիրիայում անցկացված ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հանձնվել է ծովին:
«Ցավոք սրտի, շատ կանխատեսելի գործընթաց էր, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության փուլերից որևէ մեկի ընթացքում անպայմանորեն խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի այս կամ այն եղանակի մասին: Այս բանաձևը նույնպես բացառություն չէ»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկման և քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևին:
Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի իրադրությունը:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացրել է «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով։
ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:
Պենտագոնը կենդանի ուժ եւ զրահատեխնիկա է փոխադրում Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերի շրջան:
Հոկտեմբերի 28-ին զանգվածային ուսանողական ցույցեր են տեղի ունենում Բաղդադում եւ Իրաքի մի շարք հարավային քաղաքներում:
Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ին կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ:
Բաղդադում եւ Իրաքի մի քանի նահանգներում 74 մարդ է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վնասազերծված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը տեղափոխվել է Իրաք:
Հոկտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքին, որոնք վերաբերում են 2020 թվականին զրոյական շեմով եւ համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն:
Համացանցի թուրքական և ռուսական տիրույթում հայտնվել են սկանդալային կադրեր, որտեղ Թուրքիայի երիտասարդական ֆուտբոլային ակումբներից մեկի մարզիչ Հալիթ Քյուրթը վատ խաղի և կրած պարտության համար հերթով ապտակում է ֆուտբոլիստներին:
Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը՝ Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնում՝ լարված գրաֆիկի եւ աշխատանքի բարդ պայմանների պատճառով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացված օպերացիային, որի ընթացքում ենթադրաբար սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադին։
«Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում պայթյունավտանգ ու բարդ է՝ ինչպես միշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով նախարարների մակարդակով հանդիպման հնարավոր արդյունքներին:
«Ես չեմ համարում, որ պետք է արտգործնախարարը հրաժարական տա: Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ, երկար տարիների ինստիտուցիոնալ փորձ ունեցող անձնավորություն է, և մի հարցազրույցով չէ, որ պետք է դատենք իր ունակությունների մասին: Չի կարելի նման ծայրահեղական մոտեցում ունենալ»:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում զբաղված է նավթի արդյունահանմամբ՝ օգտագործելով սարքավորումներ, որոնք ներկրվել են` շրջանցելով պատժամիջոցները:
Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով կամ ստիպելով հետ է ուղարկում է Սիրիա: Այս պնդումը տեղ է գտել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կրում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագիրը:
Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը, որն իր նշանակալիությամբ երկրորդն է երկրում Դամասկոսի թանգարանից հետո, 2013 թվականից ի վեր առաջին անգամ հոկտեմբերի 24-ին վերսկսել է իր աշխատանքը վերակառուցումից հետո, վերականգնումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։
Թուրքիայի ռազմական գործողությունը լրջորեն ազդել է Սիրիայի հյուսիս-արեւելքի հումանիտար իրադրության վրա:
Իհարկե, ակնկալելի էր, որ Լիբանանում ծայր առած ժողովրդային ըմբոստության շարժումը կենցաղային,սոցիալ եւ քաղաքացիական շրջագծերը հատելով անցում կատարեր քաղաքական հարթություն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցածը դերի մասին։
«Սիրիական համաձայնությունները կարևոր են ոչ միայն Սիրիայի, Մերձավոր Արևելքի, այլև հարևան տարածաշրջանների համար»,- այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը: