«Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել»:
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե այդ երկրի զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռացող քրդերի ջոկատների վրա:
Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի է Ռուսաստանին:
Բաղդադում երկու մարդ է զոհվել բողոքի նոր ակցիաների ընթացքում:
ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ է մտել Բաթումի նավահանգիստ, դրանք համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության ուժերի հետ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում հյուրընկալելու մասին:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում վերջին զարգացումների համատեքստում թուրքական մամուլն անդրադարձել է ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ հնարավոր զարգացումներին։
Ռուսաստանը լրացուցիչ եւս մոտավորապես 300 զինվորական ոստիկանների է Չեչնիայից ուղարկել Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտում:
ԱՄՆ-ն ուսումնասիրում է այն սցենարը, որի համաձայն Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի հանքավայրերը հսկելու համար կուղարկի 500 ամերիկացի զինծառայող:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է հանձնել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴԿ) քրդա-արաբական դաշինքի հրամանատար Մազլում Քոբանի Աբդիին։
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն հորդորել է խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին՝ ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքի ամանորյա միջոցառումներին։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ » թիմի խաղացող, ազգությամբ թուրք, Էնես Քանթերը։
«Մեծ հաշվով, Թրամփը շարունակել է համագործակցությունն ընդհանուր թշնամու դեմ՝ ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով զինել է քրդերին, Թրամփը մեծ հաշվով չի ասել, որ քրդերն իրենց համար մնայուն ռազմավարական դաշնակից են, և պետք է այդպես լինի միշտ»,- ասաց նա:
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում պատժամիջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ Սիրիայում նրա գործողության պատճառով, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պնդում է, որ Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ:
Կրեմլում այժմ չեն մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխարինողի մասին, ընտրությունները դեռ հեռու են, հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Վրաստանն ինքը պետք է հոգ տանի իր տարածքային խնդիրների լուծման մասին եւ դրա համար հարկավոր է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ:
Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 24-ին քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը։
Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը:
«Կարծում եմ՝ այս փուլում Թուրքիան բավարարվելու է նրանով, ինչ կարողացավ գրավել գործողությունների առաջին տասնօրյակի ընթացքում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը և դրա հնարավոր հետևանքներին Հարավային Կովկասում:
Եվրամիությունը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում եւ նոր տնտեսական պատժամիջոցների նախագիծ պատրաստել Անկարայի դեմ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարարի գաղափարը հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կքննարկվի Բրյուսելում կայանալիք նախարարական բանակցություններում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնից ազատել է իր վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամրին ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մարկ Էսփերի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքի տարածքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում:
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, ընդսմին դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը:
Թուրքիան ներկա փուլում Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում սիրիական կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ համաձայնության ձեռքբերման կապակցությամբ:
Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար:
Թեհրանը ողջունում է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի որոշումները:
Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ,