Իրանում վառելիքի գների բարձրացման պատճառով տեղի ունեցող ներկայիս ցույցերը հազիվ թե վերաճեն իշխանությունների դեմ բողոքի համընդհանուր շարժման:
Իրանի իշխանությունները նոյեմբերի 18-ի երեկոյան կսկսեն դրամական վճարումներ կատարել բնակչության ամենաաղքատ խավերին, որոնք առավել շատ են տուժել բենզինի գների բարձրացումից:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել խորհրդարանի շենքի նստացույց անող ցուցարարների դեմ եւ բացել են խորհրդարանի մուտքերը։
Վերջին 10 տարում Թուրքիայի խորհրդարանի՝ մեջլիսի շենքի տանիքից ցած նետվելու եղանակով ինքնասպանության փորձ է արել 29 քաղաքացի: Այս մասին հայտնել է մեջլիսի փոխնախագահ Սուրեյյա Սադի Բիլգիչը՝ ի պատասխան ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդիի գրավոր հարցմանը:
Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակում մի խումբ հայ լրագրողներ մեկնել են Բաքու: Ըստ շրջանառվող, սակայն պաշտոնապես չհաստատվող տեղեկությունների, հայ լրագրողները Բաքու են մեկնել նոյեմբերի 17-ին: Այցի մասին լռություն են պահպանում՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակները: «168 Ժամի» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ոչ հաստատեց, սակայն ոչ էլ հերքեց այս թեմայի հետ կապված տեղեկությունները՝ հրաժարվելով պատասխանել մեր հարցերին:
Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը դեմ կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) խոստացել է վճռական միջոցներ ձեռնարկել եւ միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում:
Մի քանի իրավապահ է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն է: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Թուլուզ քաղաքից հյուսիս – արեւելք ընկած շրջանում կամրջի փլուզման հետեւանքով բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներ են ընկել Տառն գետը:
Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի՝ չնայած բողոքի ակցիաներին:
Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել է նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս է եկել օրենքի շրջանակից: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին հրապարակված հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին օրենսդիր մարմնի շենքի պիկետը, որն անցկացվում է նրա աշխատանքը խանգարելու նպատակով, համարել է հեղափոխական սցենարի բաղկացուցիչ մասը:
Շուրջ մեկ ամիս է՝ Իրաքում չեն դադարում հակակառավարական ցույցերը: Երեկ գործադուլավոր իրաքցիները փակել են երկրի մի շարք շրջանների կենտրոնական կամուրջները և պողոտաները:
Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 18-ին շարունակում են արգելափակել խորհրդարանը եւ հրաժարվում են ներս թողնել պատգամավորներին: Պիկետի կադրերը ուղիղ եթերում ցուցադրում է Imedi հեռուստաընկերությունը։
Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի է ունենալու Լոնդոնում:
ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում է ուժի կիրառումը ցուցարարների դեմ:
Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը եւ Եվրամիության ներկայացուցչությունն անհանգստացած են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխման ձախողումից եւ երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին եւ ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է տարվա 3-րդ եռամսյակի գործազրկության տվյալները: Ըստ այդմ՝ ընդհանուր գործազրկությունը կազմել է 14 տոկոս: 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 11.1 տոկոս:
Եվրոպայում 65-ից 74 տարիքային խմբի քաղաքացիների շրջանում «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերից օգտվողների թիվը կազմում 34 տոկոս։ Մինչդեռ Թուրքիայում նույն այդ տարիքային խմբի անձնանց 71 տոկոսն է օգտվում սոցցանցերից։
Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գիրք էր նվիրել: Խոսքը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի մասին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են: Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»:
«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հակամարտող կողմերից հնչող մեկնաբանություններին:
Իսրայելի արտաքին քաղաքականության ինստիտուտը սոցհարցում է իրականացրել` պարզելու երկրում Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման շուրջ տրամադրությունները: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Statista» առցանց վիճակագրական հարթակը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ 2018թ․ դրությամբ «թշվառության մակարդակը» բարձր է եղել։
Թուրքիայի կրթության նախարարության կողմից հանրակրթական դպրոցներին բաժանված 6-րդ դասարանի աշակերտներին ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում սխալ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը՝ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին։
Իրանը նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ է սահմանել, ինչպես նաեւ բարձրացրել է դրա գինը:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին որոշել է լքել խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով, որոնք վերաբերում են ընտրական համակարգի փոփոխմանը։
Թուրքիայի «Ֆաթիհ» հորատանավն սկսել է Կիպրոսի ափերի մոտ ածխաջրածինների հանքավայրերի երկրաբանական հետախուզումը՝ չնայած Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքին: