Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիա է մտցրել նավթարդյունահանող սարքավորումներ` շրջանցելով պատժամիջոցները

Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում զբաղված է նավթի արդյունահանմամբ՝ օգտագործելով սարքավորումներ, որոնք ներկրվել են` շրջանցելով պատժամիջոցները: Այս մասին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Նավթի արդյունահանումն իրականացվում է այնպիսի սարքավորումների օգնությամբ, որոնք շրջանցում են բոլոր ամերիկյան պատժամիջոցները»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել է նա:

Կոնաշենկովը հիշեցրել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես պատժամիջոցներ էր կիրառել Սիրիա նավթամթերքի մատակարարման նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են ոչ միայն ամերիկյան, այլև յուրաքանչյուր այլ ընկերության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031