Բացի հավելյալ 1800 զինվորից, 2 երկրներն իրարից բաժանող Էվրոս գետի երկայնքով 26 լողացող արգելապատնեշ կտեղակայվի: Ներկայում Հունաստանն ընդամենը 600 զինվոր ունի Թուրքիայի հետ սահմանին:
Կատաղի մարտերը շարունակվում են նաև Սախուր թաղամասում: Տեղեկություններ կան այն մասին, որ կառավարական զորքերը հերթական մեծ գործողությունն են նախապատրաստում` այս շրջանից զինյալ ընդդիմադիրներին «մաքրելու» համար:
Նրանք ընդգծել են, որ Սիրիայում ժողովրդավարական անցմանն ուղղված աջակցություն ցուցաբերել է պետք, և իրենք մշտական կապի մեջ են լինելու սիրիացի ընդդիմադիրների հետ:
Մասնագետների գնահատականներով` միջազգային պատժամիջոցների պատճառով հունիսին Իրանում նավթի արդյունահանման ծավալներն ընկել են` 20 տարվա ընթացքում հասնելով նվազագույնի:
Անցումային շրջանում Սիրիայի ազատ բանակը պետք է կատարի Սիրիայի ներքին և արտաքին գործերի նախարարությունների գործառույթները:
Վերահսկող մարմինը կամ ռեեստրի օպերատորը վտանգավոր տեղեկատվությունը հանելուց ոչ ուշ քան 3 օրում «սև ցուցակից» պետք է հանի կայքը` սեփականատիրոջ դիմումի համաձայն, ինչպես նաև` դատարանի որոշմամբ:
Թուրքական Քիլիսից այն կողմ գտնվում է Հալեպ մարզը, որտեղ այժմ դաժան մարտեր են տեղի ունենում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև:
Բեսեսկուի պաշտոնանկության գործընթացը սկսվել է հուլիսի սկզբին: Նրա հիմնական հակառակորդը համարվող ընդդիմադիր ձախակենտրոն կոալիցիայի ջանքերով նախագահին իմփիչմենթ էր հայտարարվել, ինչին կողմ էր քվեարկել 258 պատգամավոր:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերը նաև նշել է, որ Աբդուլլահ Գյուլը հավանաբար կառաջադրվի երկրորդ ժամկետի համար 2014թ.-ի նախագահական ընտրություններում:
Նրանք կոչ արել աջակցել նախագահ Բաշար ալ-Ասադի՝ հասարակական պահանջներին համահունչ անցկացվող բարեփոխումներին, և խնդիրները լուծել երկխոսության միջոցով:
Թուրքիայի զինված ուժերից «Ջիհան» լրատվական գործակալությունը տեղեկացել է, որ շրջանում քուրդ զինյալների դեմ պայքարը շարունակվում է և դրան մասնակցում են օդային ու ցամաքային ուժերը:
Հալեպը Սիրիայի խողորագույն քաղաքներից մեկն է և նրա ֆինանսական կենտրոնը: Այնտեղ ապրում է շուրջ 2.5 մլն մարդ: Հուլիսի 23-ից շարունակվող մարտերի զոհերի և վիրավորների մասին ստույգ տվյալներ չկան:
Միաժամանակ հայկական լրատվամիջոցներում լուրեր կան, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդական Մոհամադ Հոսամ Հաֆեզն այսօր աշխատանքի չի ներկայացել:
Այս մասին երեկ առավոտյան հաղորդել է «Լիբանանի ձայն» ռադիոկայանը:
Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 7-ին, որի արդյունքներով հաղթել էր Ազգային ուժերի միությունը:
Պատգամավորներն առաջարկում են կրճատել բողոքի ակցիաների համար նախատեսված վայրերի ցուցակը, մասնավորապես` արգելել հանրահավաքների ու երթերի կազմակերպումը քաղաքի գրեթե բոլոր կենտրոնական հրապարակներում, այգիներում ու փողոցներում:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին ընտրվելու դեպքում կաջակցի Իսրայելին` Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:
«Ջուլիանին կարող են մահապատժի ենթարկել կամ էլ նա շատ երկար տարիներ կանցկացնի բանտում, որտեղ նրա հանդեպ կտտանքներ կկիրառեն, ինչպես հիմա կիրառում են Բրեդլի Մենինգի հետ»,- ասել է Ասանժի մայրը:
Այսօր Ռումինիայում անցկացվող հանրաքվեի արդյունքում երկրի բնակիչները կորոշեն` մնում է արդյոք նախագահ Տրայան Բեսեսկուն իր պաշտոնում, թե ոչ:
Փորձագետները նաև նշում են, որ իրանական բարձր ճշգրտությամբ, կարճ հեռահարության հրթիռներն ու լավ սպառազինված հսկիչ նավերը ի վիճակի են ճեղքել նույնիսկ ամենաժամանակակից ամերիկյան նավերի պաշտպանությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ճակատային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Սիրիական ընդդիմությունը փորձում է Հալեպը վերածել զինյալների կենտրոնակայանի, որի նախատիպը եղավ Բենգազին` Լիբիայում:
Ազատագրման համար քաղաքին են մոտեցվում մեծաքանակ կառավարական զորքեր, ինչպես նաև` ծանր զինատեսակներ ու տանկեր. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է սիրիացի դասալիք գեներալ Մանաֆ Թլասին, ով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մանկության ընկերն է եղել:
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը համալրել է անօդաչու թռչող սարքերի թիվը, որոնք օգտագործվելու են փողոցային բողոքի ակցիաներին հետևելու նպատակով:
Հայտնի ռուս բլոգեր, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ում նկատմամբ հետաքննություն է ընթանում Մոսկվայում մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար, Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ ներկայումս իրեն հետևում են չորս ավտոմեքենաներով:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը 1:30-ի սահմաններում: Թուրքական Habermonitor, Sabah, Haberdar և այլ լրատվական կայքեր՝ անդրադառնալով այս միջադեպին, հատկապես նշում են, որ հայերը Ստամբուլում ժամանակավոր են բնակվել և եկել են Հայաստանից: Դա նույնիսկ նշված է որոշ հոդվածների վերնագրում:
«Ինձ համար անչափ կարևոր է ազատ տեղաշարժի սկզբունքը, ուստի ակնդետ հետևելու եմ ձեռք բերված շենգենյան համաձայնագրի հետագա պահպանմանը: Ես հրաժարվում եմ սահմանները միակողմանի փակելու գաղափարից»,- ֆրանսիացի սենատորներին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Մանուել Վալսը:
Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակին:
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի պաշտպանությունը դատարանում կգլխավորի Իսպանիայի Ազգային դատարանի պաշտոնաթող դատավոր Բալթասար Գարսոնը: