
Չինաստանում կարգելեն հուղարկավորությունների համար մերկապարուհիներ հրավիրելը

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Չինաստանի մշակույթի նախարարությունը պլանավորում է արգելել հուղարկավորության ժամանակ էրոտիկ պարերը:
Գերատեսչությունը պատրաստվում է սերտորեն համագործակցել ոստիկանության հետ` նման պրակտիկան բացառելու համար: Ընդգծվում է, որ երկրի կառավարությունը դատապարտում է այդպիսի ելույթները, որոնք նրա կարծիքով վերացնում են սոցիալական կլիման:
Չինաստանի բնակիչները հուղարկավորությունների համար հրավիրում են մերկապարուհիների` այցելուներ ներգրավելու համար: Համարվում է, որ որքան շատ մարդ գա հանգուցյալին հրաժեշտ տալու, այնքան հաջող կդասավորվի նրա ճակատագիրն անդրշիրիմյան աշխարհում: Այդ պրակտիկան Չինաստանում տարածում է գտել 2006 թվականից: