Բաժիններ՝

Կոլումբացի ապստամբներից առգրավվել է կես տոննա կոկաին

Կոլումբիայում թմրամիջոցների հարցերով զբաղվող ոստիկանությունը իրականացրել է հաջող օպերացիա Ազգային ազատագրման բանակի ապստամբների դեմ ու նրանցից առգրավվել է 560 կգ կոկաին, հայտնում է RIA Novosti-ն:

Առգրավված կոկաինի ընդհանուր արժեքը սև շուկայում կազմում է մոտ 2 մլն դոլար:
Ոստիկանությունը ոչնչացրել է Ազգային ազատագրման բանակի մի քանի լաբորատորիա, որտեղ թմրանյութ էր արտադրվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս