ԱՄՆ. ոստիկանական սկանդալ Տեխասում
ԱՄՆ-ում ոստիկանության 41-ամյա սպա Էրիկ Քեյսբոլթը հեռացել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե նա ինչպես է կոպիտ վերաբերվում սևամորթ մի աղջկա հետ, հայտնում է euronews.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մակ-Քիննի քաղաքում (Տեխաս նահանգ) քաղաքային լողավազանի մոտ երեկույթը ցրելու ժամանակ:
Մակ-Քիննիի ոստիկանության պետը հայտարարել է, որ ոստիկանի գործողությունները «չեն կարող արդարացվել ու անթույլատրելի են»:
Էրիկ Քեյսբոլթը մյուս իրավապաների հետ ժամանել էր լողավազան այն բանից հետո, երբ ոստիկանություն բողոք էր ստացվել աղմկոտ երեկույթի մասին:
Սպան կոպիտ կերպով գետնին էր գցել 15-ամյա սևամորթ աղջկան ու զենքով սպառնացել էր նրա ընկերներին:
Ընդամենը մի քանի օրում տեսանյութը դիտել էր մոտ 7 մլն մարդ:
Դրանից հետո քաղաքի փողոցներ էին դուրս եկել ցուցարարներ, որոնք պահանջել էին վերջ դնել ոստիկանական ամենաթողությանը: