Բաժիններ՝

Եվրոպայում բանկային խարդախությունների մեղադրանքով կալանավորվել է 49 մարդ

Եվրոպական ոստիկանությունը (Europol) Իսպանիայում, Լեհաստանում, Իտալիայում կալանավորել է 49 մարդու, որոնց կասկածում են եվրոպական բանկերի հաշվեհամարներից 1 մլն եվրո գողության մեջ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Europol-ից:

Կիբերհանցագործության հետաքննության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է ևս 6 մլն եվրոյի միջազգային խաբեություն, որը իրականացվել է կարճ ժամանակահատվածում:

Կասկածյալները հիմնականում ծագումով Նիգերիայից են ու Կամերունից: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նրանք անօրինական ճանապարհով ստացված գումարները փոխանցել են ԵՄ-ի սահմաններից դուրս, այդպիսով նպաստելով փողերի լվացմանը:
carmen ghukasyan

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930