Բաժիններ՝

Ջեբ Բուշը կոչ է արել մեկուսացնել Ռուսաստանի «կոռումպացված ղեկավարությունը»

Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որը մոտ օրերս մտադիր է հայտարարել ԱՄՆ նախագահ դառնալու իր մտադրության մասին, Գերմանիա իր այցի ժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեկուսացնել Ռուսաստանի «կոռումպացված ղեկավարությանը» Ռուսաստանի ժողովրդից:

Այս մասին, ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, նա ասել է՝ հանդես գալով գերմանացի քաղաքական գործիչների ու գործարարների առաջ:

«Ի վերջո, Ռուսաստանը պետք է դառնա եվրոպական երկիր»,-ասել է Բուշը:
Նա նաև մեկնաբանել է Բարաք Օբամայի ադմինիստրացիայի փորձերը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ամերիկացի քաղաքական գործիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բնութագրել է որպես «անխիղճ պրագմատիկ, որը հետևելու է իր գծին այնքան ժամանակ, մինչև հակահարված չստանա»:

Գերմանիայից բացի՝ Ջեբ Բուշը կացելի նաև Լեհաստան ու Էստոնիա:
Հայրենիք վերադառնալուն պես նա պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ նախագահի պաշտոնի նկատմամբ իր հավակնությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս