![](/banners/BeFunky-design.jpg)
Ահազանգ Սպիտակ տանը. լրագրողներին հապճեպ տարհանել են
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/spitak-tun1.jpg)
Հունիսի 9-ին ԱՄՆ Սպիտակ տան մամլո կենտրոնի լրագրողներին տարհանել են Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեշ Էռնեստի ճեպազրույցի ժամանակ, հայտնում է AP-ն:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես 14:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 22:00-ի սահմաններում): Տարհանումից 20 րոպե անց լրագրողներին թույլատրել են վերադառնալ շինություն:
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ տարհանումը իրականացվել է ոստիկանություն ստացված ռումբի ահազանգի հիման վրա:
Ընդ որում՝ մարդիկ տարհանվել էին բացառապես մամլո կենտրոնից, իսկ Սպիտակ տան մյուս բաժանմունքների աշխատակիցները այդ ժամանակ գտնվել են իրենց աշխատատեղերում: