Եգիպտոսի ուժայինները կանխել են Գիզայի բուրգերի մոտ ծրագրված ահաբեկչությունը
Եգիպտացի ուժայիններն այսօր կանխել են ևս 2 ահաբեկչական հարձակում, որը ծրագրված էր իրականացնել զբոսաշրջային օբեյկտների վրա: Ահաբեկչություններից մեկը ծայրահեղականները մտադրվել էին իրականացնել Կահիրեի մերձակայքում գտնվող Գիզայի մեծ բուրգերի մոտ, հայտնում է TASS-ը:
Ավելի վաղ Լուքսորի տաճարներից մեկում 3 զինված տղամարդ փորձել էին հարձակվել զբոսաշրջիկների վրա: Ինչպես հայտնել էին երկրի ՆԳՆ-ից, նրանք ցանկացել են գրոհել հանգստացողների ավտոբուսը: Զբոսաշրջիկներից ոչ ոք չի տուժել:
Ոստիկանները նրանց ժամանակին նկատել էին ու կրակ էին բացել նրանց ուղղությամբ: Զինյալներից մեկը գնդակահարվել էր, մյուսն ակտիվացրել էր իր մոտ գտնվող պայթուցիկ սարքը, իսկ երրորդը գերվել էր: Տուժել էր 4 ոստիկան: