Բաժիններ՝

Հանուն կրոնի հանցագործությունը հանցագործություն է կրոնի դեմ. ՄԱԿ-ի գլխավոր քարուղար

Հանցագործությունները, որ կատարվում են հանուն կրոնի, հանցագործություն են կրոնի դեմ, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարուղար Պան Գի Մունը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Հոգևոր առաջնորդները կրում են ելույթ ունենալու պատասխանատվություն, երբ իրենց կրոնի հետևորդը կատարում է ինչ-որ հանցագործություն հանուն Աստծո: Այդ բոլոր հանցագործությունները, որ կատարվում են հանուն կրոնի, իրականում, հանցագործություններ են կրոնի դեմ»,-ասել է Պան Գի Մունը համաշխարհային ու ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարում:

Համագումարն սկսվել է Աստանայում այսօր: Երկօրյա համագումարի գլխավոր թեման կրոնական առաջնորդների ու քաղաքական գործիչների երկխոսությունն է՝ հանուն խաղաղության ու զարգացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս