Բաժիններ՝

Մահացել է հայտնի կոմպոզիտոր Ջեյմս Լասթը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կյանքի 86-րդ տարում մահացել է կոմպոզիտոր Ջեյմս Լասթը: Նրա մենեջեր Զեմել Կոնցեռցի խոսքով՝ Լասթը մահացել է հունիսի 9-ին, հայտնում է Focus-ը:

Կոմպոզիտորը մահացել է ծանր հիվանդության հետևանքով: Կոմպոզիտորի երկրպագուները նրան կարող են վերջին հրաժեշտը տալ Համբուրգում, սակայն հոգեհանգստի օրը դեռ ճշտված չէ:

Լասթը ծնվել է 1929 թվականին Բրեմենում: Նրա առաջին հրապարակային ելույթը կայացել է 1946-ին: 1948թ. կոմպոզիտորը հիմնադրեց Last-Becker Ensemble-ը: 1964-ին Լասթը հիմնեց իր սեփական նվագախումբը, որը թողարկել է ավելի քան 50 ալբոմ:
1977թ. լույս տեսավ նրա ամենահայտնի՝ Einsamer Hirte («Միայնակ հովիվը) կոմպոզիցիան: 2003-ին այն ներառվեց Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին» ֆիլմի սաունդթրեքում:
Կյանքի վերջին 30 տարիները կոմպոզիտորն անցկացրել է ԱՄՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս