Բաժիններ՝

Թուրքիային սպասվում է նոր կառավարության ձևավորում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ընդունել է երկրի կառավարության նախագահ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը՝ կապված երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, հայտնում է euronews-ը:

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախարարների կաբինետին կատարած աշխատանքի համար ու հանձնարարել է Դավութօղլուին կատարել վարչապետի պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը:
Հունիսի 25-ին տեղի կունենա Թուրքիայի խորհրդարանի նոր անդամների երդմնակալության արարողությունը ու դրանից հետո արդեն պետք է ձեռնամուխ լինեն կոալիցիոն կառավարության ձևավորմանը, քանի որ ոչ մի կուսակցություն, որը հաղթահարել է 10 տոկոսանոց արգելքը, չի ստացել ձայների բացարձակ մեծամասնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930