Բաժիններ՝

Հանգուցյալը հաղթանակել է Մեքսիկայում քաղաքապետի ընտրություններում

ՄեքսիկայիՄիչոական նահանգում Յուրեկուարո քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակել է ընտրություններից մի քանի օր առաջ մահացած թեկնածուն, հայտնում է Univision հեռուստաալիքը:

Հանգուցյալ Էնրիկե Էռնանդեսի օգտին քվեարկել է քաղաքացիների գրեթե 37 տոկոսը: Նշվում է, որ նա զգալի առաջ է անցել իր մրցակիցներից:

Ընտրողները իրենց ձայնը տվել են հանգուցյալին օրենքի համաձայն, քանի որ թեկնածուի ազգանունը հանված չի եղել քվեաթերթիկներից:
Էռնանդեսը սպանվել էր մայիսին, երբ անհայտ զինված անձինք կրակել էին նրա ուղղությամբ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նրա հետ միասին վիրավորվել էր ևս 3 մարդ:

Երկրորդ տեղում է հայտնվել իշխող Սահմանադրա-հեղափոխական կուսակցության թեկնածուն: Սակայն «Մորենա» շարժումը, որն առաջադրել էր Էռնանդեսին, առաջ է քաշել իր մյուս թեկնածուին, որն էլ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս