Բաժիններ՝

«Հուսով եմ՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ազատականացման գործընթացը կավարտվի հուլիսի վերջին». Շտայնմայեր

Գերմանիայում և Եվրոպայում մենք անում ենք առավելագույնը, որպեսզի վիզային ազատականացումն արագ ավարտվի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկերոջ՝ Միխայիլ Ջանելիձի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Գերմանացի դիվանագետի խոսքով՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ազատականացման հարցը կախված չէ միայն Գերմանիայից:

«Գերմանիայում և Եվրոպայում մենք անում ենք առավելագույնը, որ վիզային ազատականացման հարցը արագ ավարտվի: Դա կախված չէ միայն Գերմանիայից և դա կապված է որոշակի գործընթացների հետ: Հուսով եմ՝ այդ գործընթացները կավարտվեն հուլիսի վերջին, իսկ վիզային ազատականացման տրամաբանական ավարտ հարկավոր է ակնկալել սեպտեմբերի երկրորդ կեսին»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031