Սերժ Սարգսյանը կընդունի ՀԱՊԿ պատվիրակությունների ղեկավարներին և Նիկոլայ Բորդյուժային
Երևանում հուլիսի 4-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կանցկացվի ՀՀ արտգործնախարարի նախագահությամբ, որից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: