Բաժիններ՝

«Մենք, իհարկե, նեղացած ենք, թուրքերը, իհարկե, կեղծավոր են, սակայն ստիպված ենք նրանց հետ ընկերություն անել». Սերգեյ Դորենկոն՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն իր վիդեոբլոգում «Մենք Թուրքիայի հետ ստիպված ենք ընկերություն անել» խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին:

«Մենք, իհարկե, նեղացած ենք, նրանք, իհարկե, կեղծավոր են, սակայն մենք ստիպված կլինենք ընկերություն անել»,- ասում է Դորենկոն:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ հաշվի չառնել այն, որ Ռուսաստանում ապրանքների մեծ մասը կարված է Թուրքիայում: «Իսկ ինչպե՞ս հաշվի չառնենք միջին խավի պահանջները, ստիպված ենք: Ստիպված ենք, քանի որ գերմանական ավտոմեքենաների ավտոմասերի մեծ մասն արտադրված է Թուրքիայում և ի՞նչ պետք է անենք առանց այդ ավտոմասերի:

Ստիպված ենք ընկերություն անել, քանի որ 2018 թվականին ցանկանում ենք Ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնել: Թուրքերից բացի՝ մեզ համար ոչ ոք ոչինչ չի կառուցի, մենք սիրում ենք պառկել բազմոցներին, անկեղծ ասած, աշխատել չենք կարողանում, ամեն ինչ անում ենք տաջիկների ձեռքերով, այնպես որ, թուրքերը մեր փոխարեն մեր փողերով կկառուցեն շենքերը: Այլ շանս չկա»,- հեգնանքով նկատում է Դորենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031